Առուծախի պայմանագիրը հանդիսանում է քաղաքացիաիրավական ամենատարածված գործարքներից մեկը, որի ուժով քաղաքացիները բավարարում են սպառողական պահանջները, օտարում իրենց ունեցվածքը, իսկ կազմակերպությունները իրենց գործունեության իրականացման համար ձեռք են բերում անհրաժեշտ հումք, նյութական միջոցներ և վաճառում են իրենց արտադրանքը:
Առուծախի պայմանագրի էական պայմաններից է հանդիսանում ապրանքի քանակը: Այսինքն, եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշելու հանձնման ենթակա ապրանքի քանակը, ապա պայմանագիրը համարվում է չկնքված և դա հանգեցնում է պայմանագրի անվավերության:
Ապրանքի քանակը պայմանագրում կարող է նախատեսվել չափման համապատասխան միավորներով (մետր, կիլոգրամ, քառակուսի և այլն), դրամական արտահայտությամբ կամ դրա որոշման այլ կարգ սահմանելու միջոցով:
Աղբյուրը` Իրավաբան.net