Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ մաքսային վճարները հաշվարկվում են…

Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է նախապես վճարել արտոնության տրամադրման հետևանքով չհաշվարկված և (կամ) չվճարված մաքսային վճարները:

 

Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու վերը նշված ապրանքները և տրանսպորտային միջոցներն արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխելիս հայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել