Քրեական դատավարությունում սահմանված է քրեական գործի հարուցման միասնական և պարտադիր կարգ, այդ թվում` կոռուպցիոն հանցագործությունների համար, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունումը, գրանցումը, ստուգման և համապատասխան որոշման կայացումը:
.
Առավել հաճախ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումը ներկայացվում է հետաքննության մարմնին:
.
Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը սահմանում է հետաքննության մարմինների լայն շրջանակ, սակայն անհրաժեշտ է նշել, որ կոռուպցիոն հանցագործություններով հաղորդումները առավել հաճախ ներկայացվում են.
.
1. Ոստիկանություն
.
2. Ռազմական ոստիկանություն
.
3. Հարկային մարմիններին,
.
4. Մաքսային մարմիններին,
.
5. Ազգային անվտանգության մարմիններին:
.
Օրենքը դատախազին, քննիչին և հետաքննության մարմնին պարտավորեցնում է ընդունել կատարած կամ նախապատրաստվող ամեն մի հանցագործության վերաբերյալ հաղորդում: Արգելվում է հանցագործության մասին հաղորդում ընդունելուց հրաժարվել:
.
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի հարուցման առավել տարածված առիթներից են հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները: Լրատվության միջոցով հաղորդումներ են համարվում կատարած կամ նախապատրաստվող կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդումները:
.
Աղբյուրը`Իրավաբան.net