ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Հյուրի խնդրանքով գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգը՝ ներկայիս գործառույթներն ու կառուցվածքը, իրականացված բարեփոխումների ուղղվածությունը եւ նոր մարտահրավերները:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները՝ մասնավորապես դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության ուղիները նախանշելու վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ genproc.am -ի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net