Անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում օրենքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո:
Ի տարբերություն վերը նշված կարգի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:
Աղբյուրը` Իրավաբան.net