Բացի սեփականության իրավունքից, որը գույքային իրավունքներից ամենալայնն է, գույքի նկատմամբ կարող են առաջանալ նաև այլ իրավունքներ:
Մասնավորապես, սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`
1) կառուցապատման.
2) գույքի oգտագործման.
3) սերվիտուտի.
4) գրավի:
Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:
Աղբյուրը` Իրավաբան.net