Ավտոմեքենան հետընթաց է կատարել, բախվել ծառին և կոտրել ապակին

Նալբանդյան 7 հասցեում գտնվող բակի բնակիչները մշտապես դժգոհել են նույն բակում առկա ծառի առնչությամբ։ Խնդիրն այն է, որ այս ծառը թեքությամբ է աճել, առկա է դրա փլուզման վտանգը։ Այսօր նույն բակում մի ավտոմեքենա հետևնթաց է կատարել և չնկատելով թեքությամբ աճող ծառը՝ բախվել դրան, ինչի հետևանքով մեքենայի հետնապակին կոտրվել է, փաստորեն, քաղաքացին վնասներ է կրել քաղաքապետարանի անգործության պատճառով։ Մեզ հետ զրույցում բակում հավաքված բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ հետագայում էլ այս ծառը կարող է փլուզվել՝ վնասելով շենքը կամ էլ որևէ անցորդի։ Նրանք կրկին հորդորեցին քաղաքապետարանին հատել այս ծառը՝ հետագա վնասներից խուսափելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել