Այսօր Ազգային ժողովում` հերթական քառօրյայի ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ նիստում գրանցվել է պատգամավոր Թևան Պողոսյանը: Քանի որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանը հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից, ապա ըստ համամասնական ընտրացուցակի հերթականության` պատգամավոր է դարձել Թևան Պողոսյանը:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ»-ի 13-րդ հոդվածի` եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը 15 օրվա ընթացքում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
.
Աղբյուրը` Իրավաբան. net