Իսկուհի Վարդանյանիը նշանակել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության Նախագահի հոկտեմբերի 18-ի հրամանագրով Իսկուհի Վարդանյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Ձևավորված ավանդույթի համաձայն` հոկտոմբերի 19-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին ներկայացրեց դատավոր Իսկուհի Վարդանյանին:
Ինչպես բազմիցս նշվել է, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող կարևորագույն հարցեր:
Այս հանդիպմանը ևս ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների հետ քննարկեց քաղաքացիական արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: Հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել