«Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու հիմքերի առկայության պարագայում (եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ), երբ բացակայում է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը, անչափահասին հնարավոր է լրիվ գործունակ ճանաչել միայն դատական կարգով» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու դիմումը անչափահասը ներկայացնում է իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանը դիմումը քննում է դիմող անչափահասի, ծնողներից մեկի, որդեգրողի, հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Դիմումի բավարարման դեպքում դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ – փաստաբան Կարեն Հովհաննիսյան:
Աղբյուրը` Իրավաբան.net