Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Խանսանամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայքնի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշման նախագծով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղական Վաչե Տերտերյանը: Որոշումն ընդունվեց: Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն նրա հիվանդության պատճառով:
Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ընտրատարածքում կնշանակվի և կանցկացվի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Հ.Գ. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
.
Աղբյուրը` Իրավաբան.net