ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Միքայել Պողոսյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների թեկնածուների՝ պատահականության սկզբունքով: Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից ավագանու թեկնածու Միքայել Պողոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1954թ. մայիսի 31-ին Երևանում:
1971թ. ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժին:
1973-1979թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետում:

1976-1991թթ. աշխատել է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան, եղել է հիմնադիրներից:
1978-1992թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան:
1982-1994թթ. խաղացել է Երևանի Համազգային թատրոնում:
Եղել է «Երևան բլյուզ» և «Երևան ջան» ֆիլմերի սցենարի հեղինակը, նաև վերջինիս ռեժիսորը:

Գործունեության ընթացքում արժանացել է տարբեր մրցանակների և պարգևների.
1993թ. առաջին հայկական ազգային «Դեբյուտ» կինոփառատոնի, 2002թ. «Լիստոպադ» Մինսկի միջազգային 9-րդ կինոփառատոնի, 2002թ. «Վահագն» մրցանակաբաշխության ժամանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է մրցանակի: 2000թ. համահայկական «Սայաթ-Նովա» երգի մրցանակաբաշխությանը` 1-ին մրցանակի:
2004թ. «Armenian Music Awars» մրցանակաբաշխության ժամանակ` «Լավագույն սկավառակ»:
2005թ. ստացել է Նիդեռլանդների Արքայազն Կլաուսի միջազգային մրցանակ:
2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2010թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալով:
2011թ. արժանացել է Թեքեյան մշակութային միության մրցանակի:
2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին:
2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական արտիստի կոչման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել