Շրի Լանկայի իրավաբանական ոլորտը փակուղում է հայտնվել վերջին մի քանի օրերի ընթացքում երկրի ղեկավարության և իր դատավորների միջև լարվածության սրման պատճառով, երբ վերջերս մի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ իրականացվել էր հարձակում:
Մեկ շաբաթ առաջ երկրի դատական ծառայությունների կոմիտեի քարտուղար Մանջուլա Տիլակարանտեն մեքենա նստելու ժամանակ հարձակման էր ենթարկվել 4 անծանոթների կողմից: Լրատվամիջոցների փոխանցմամբ պարոն Տիլակարանտեի վրա կրակել են ատրճանակով և ծեծի ենթարկել երկաթյա մահակով:
Այս հարձակումը համարվում է վերջինը, սակայն ամենից լուրջը` ուղղված երկրի դատական համակարգի անկախության դեմ, որը մինչև 2009 թվականը ներքաշված էր արյունալի քաղաքացիական հակամարտության մեջ:
Հղում կատարելով Շրի Լանկայի «Sunday Times» ամսագրին, Global Legal Post-ը հայտնում է, որ հարձակումը իրավաբանների կողմից բողոքի խթան հանդիսացավ: Իրավաբանները դատական համակարգի անկախությունը պաշտպանելու նպատակով հավաքվեցին մայրաքաղաք Կոլոմբոյի դատարանների շենքերի դիմաց, արտահայտեցին իրենց դժգոհությունները նախարարների միջամտության, ինչպես նաև նրանց կողմից ահաբեկչության փորձերի դեմ: «The Economist» ամսագրի փոխանցմամբ, հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարոն Տիլակարանտեն իր կոմիտեի անունից հայտարարեց իրենց անդամների անընդմեջ ահաբեկումների և սպառնալիքների մասին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net