Կին ոստիկաններ կհայտնվեն նաև մարզերում

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրել է նաև, որ ՊՊԾ հատուկ երևանյան գումարտակի օրինակով առաջիկայում ստորաբաժանում է ձևավորվելու Գյումրիում, ապա և մյուս մարզային կենտրոններում, ինչը քաղաքացիներին ծառայություններ մատուցելու որակական նոր աստիճան է:
Մինչ հնարավություն կունենանք ծանոթանալու և ընթերցողին ներկայացնելու մարզերում պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ ստորաբաժանման նոր ոստիկաններին` կանանց և տղամարդկանց, Իրավաբան.net-ն առաջարկում է վերընթերցել պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման դասակի հրամանատար, լեյտենանտ Արաքս Կարապետյանի հետ բլից հարցազրույցը, ինչպես նաև ՊՊԾ հատուկ ստորաբաժանման ոստիկան, լեյտենանտ Էլեն Բաբայանի հետ հարցազրույցը:

.

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել