Կրկնակի հարկումն անթույլատրելի է

Շվեդիայի յուրաքանչյուր քաղաքացու ծննդյան պահից տրվում է «հարկային անձնագիր»: Հարկային մարմինը, հավաքելով համապատասխան կոդը, կարող է ցանկացած պահի պարզել երկրի յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում` թագավորի հարկային պարտավորությունների չափը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նման անձնագրեր չեն տրվում, սակայն ՀՀ օրենսդրությունն արգելում է կրկնակի հարկման իրականացումը:
Հայաստանի հարկային ռեզիդենտների` Հայաստանից դուրս ստացված եկամտի գումարը մտցվում է Հայաստանում հաշվարկվող տարեկան եկամտի ընդհանուր գումարի մեջ և հաշվի է առնվում հարկի չափը որոշելիս:
Հայաստանում հարկային ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտահարկը պակասեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է օտարերկրյա պետություններում` դրանց օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ այն եկամուտներից օտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման համախառն եկամտից:
Ընդ որում, պակասեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից` օրենքի դրույթներին համապատասխան Հայաստանում վճարման ենթակա հարկի գումարին:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել