Առանց բուսականության, դժվար է պատկերացնել շրջակա միջավայրը. բուսականությունը ոչ միայն էսթետիկական հաճույք է պատճառում, այլև օդը հագեցնում է կյանքի համար այնքան ահրաժեշտ թթվածնով:
Շատ հաճախ, սակայն, այս կամ այն բույսը` որպես տեսակ, անհետացման եզրին է կանգնում:
Բույսերի կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության և օգտագործման գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրա մասին բնակչությանը իրազեկ պահելու նպատակով:
Բույսերի կարմիր գրքում գրանցման հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:
Բույսերի կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Բույսերի կարմիր գիրքը պարբերաբար վերահրատարակվում է:
Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում բույսերի տեսակները գրանցելու և դուրս գրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովը:
Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի վարման կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net