Ավագանու անդամը չի կարող…

Ինչպես գիտենք, Երևան քաղաքի կառավարման կոլեգիալ մարմինը Երևանի ավագանին է:
Օրենքով սահմանված են մի շարք արգելքներ, որոնք պետք է պահպանվեն Ավագանու անդամների կողմից:
Մասնավորապես` Ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար.
2) լինել վարչական շրջանի ղեկավար.
3) աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:

Վերը նշված աշխատանքի, ծառայության անցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել