Նրանք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում /հուլիս-սեպտեմբեր/

 .

Վիկտոր Մարտիրոսյան – “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի պետ

.

29.05.2012թ.-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ին և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին ՊՀ-ի աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Հարցումն ուղարկելուց 3 օր անց ՊՀ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ-ի՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 20.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը պետական հիմնարկը պատասխանել է անհիմն մերժումով՝ պատճառաբանելով, որ խնդրվող տեղեկությունները ՊՀ-ի աշխատակիցների անհատական տվյալներ են:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/988/ և https://www.givemeinfo.am/hy/case/963/

Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ

.

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Ֆինանսական վերահսկողության տեսչությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին տեսչության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Տեսչությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Ֆինանսական վերահսկողության տեսչության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը տեսչությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/981/ եւ https://www.givemeinfo.am/hy/case/995/

.

Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ

.

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Լիցենզավորման գործակալությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Լիցենզավորման գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով դրանք տեսչության աշխատակիցների անհատական տվյալներ:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/980/ և https://www.givemeinfo.am/hy/case/994/

Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

.

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի մայիսի 29-ին փոստով տեղեկություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Իրավական ակտերի փորձաքննության գործակալությանը և խնդրել տրամադրել տեղեկություններ 2011թ.-ին գործակալության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Գործակալությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը գործակալությունը պատասխանել է անհիմն մերժումով՝ համարելով, որ այդ տեղեկությունները վերաբերում են գործակալության աշխատակիցների անձնական կյանքի անձեռնմխելիությանը:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/957/ և https://www.givemeinfo.am/hy/case/998/

.

Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

.

2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ խնդրելով տեղեկություններ 2011թ.-ին ծառայության աշխատակիցների ստացած պարգևատրումների մասին: Ծառայությունը տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է ոչ լիարժեք, քանի որ բացակայել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի խնդրած՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ պարգևատրում ստացած աշխատակիցների և դրամական պարգևատրումների չափի մասին տեղեկությունները: 23.06.2012թ.-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը ծառայությունը թողել է անպատասխան:

Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/964/ և https://www.givemeinfo.am/hy/case/999/

.

Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն

.

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը: Դպրոցը չի պատասխանել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/1011/ և https://www.givemeinfo.am/hy/case/1052/

Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն

.

2012թ.-ի օգոստոսի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցին և խնդրել էր տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը հարցմանը չի պատասխանել: Դպրոցն անպատասխան է թողել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցումը:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/1012/ և https://www.givemeinfo.am/hy/case/1053/

.

Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

.

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի օգոստոսի 17-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցին՝ խնդրելով տեղեկություններ դպրոցում 1-ին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Դպրոցը պատասխան չի տրամադրել նաև սեպտեմբերի 12-ին ուղարկված նույնաբովանդակ կրկնակի հարցմանը:
Տես՝ https://www.givemeinfo.am/hy/case/1054/ և https://www.givemeinfo.am/hy/case/1013/

.
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում /ապրիլ-հունիս/

.

Սերժ Սարգսյան – Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ

.

2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ https://givemeinfo.am/hy/case/950/ եւ https://givemeinfo.am/hy/case/983/

.
Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

.

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ https://givemeinfo.am/hy/case/933/ եւ https://givemeinfo.am/hy/case/940/

.

Գագիկ Ծառուկյան – Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ

.

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ https://givemeinfo.am/hy/case/928/ եւ https://givemeinfo.am/hy/case/941/

.
Լեւոն Տեր-Պետրոսյան – “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ

.

2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Հայ ազգային կոնգրես” դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
Տես՝ https://givemeinfo.am/hy/case/929/ եւ https://givemeinfo.am/hy/case/943/

.
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. առաջին եռամսյակի ընթացքում /հունվար-մարտ/

.

Վոլոդյա Խլոյան – Վարդենիսի քաղաքապետ

.
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 17-ին ուղարկված գրավոր հարցմամբ Վարդենիսի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վարդենիս քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Հարցումը կարող եք տեսնել` www.givemeinfo.am կայքում:

.

Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ

.

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի փետրվարի 21-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ Վանաձորի քաղաքապետից խնդրել էր տեղեկություններ Վանաձոր քաղաքի բյուջեով ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված և հատկացված գումարների վերաբերյալ: Քաղաքապետը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը 2012թ.-ի մարտի 15-ին կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Հարցումը կարող եք տեսնել` www.givemeinfo.am կայքում:
Հայտնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի պաշտոնական կայքը:

.

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել