Արդարադատության խորհուրդը ներկայացրել է դատավորների թեկնածություններ

2012 թվականի հոկտեմբերի 5-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներ նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հավանություն տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Գևորգ Գրիշայի Նարինյանի, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի և ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Էդգար Էդիկի Հովհաննիսյանի թեկնածություններին:

.

Խորհուրդը, քննարկելով նաև Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հավանություն տալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Իսկուհի Համբարձումի Վարդանյանի թեկնածությանը:

.

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Աղբյուրը` Իրավաբան. net

.

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել