Հաճախ է պատահում, որ քրեական դատավարությունում վկան, տուժողը պաշտպանության կարիք են զգում:
Նշված անձանց անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը կրում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, համագործակցելով այլ իրավասու մարմինների հետ, իրականացնում է պաշտպանվող անձի անձնական պահպանությունը, նրա բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը:
Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորվում են հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխվում են նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի (միջոցների) պետական համարանիշերը:
Աղբյուրը` Իրավաբան.net