ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին։

ՀՀ ՔԿ նախագանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման ընթացքում ձեռնարկված քայլերը, առաջնահերթությունները, աշխատանքների կազմակերպման հիմքում դրված սկզբունքները, վարույթում քննվող քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում իրականացված գործողությունները: Չնայած ՔԿ կազմավորումից անցել է երկու տարի, սակայն արդեն իսկ մեծածավալ միջոցառումներ են իրականացվել` քննության կազմակերպման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու ուղղությամբ, մշակվել և ներդրվել քրեական գործերի թվայնացման, էլեկտրոնային նախաքննության ծրագրերը, որոնք նորություն են ոչ միայն հայ իրականության համար, այլ նման ծրագրեր չունեն անգամ ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների քննչական մարմիններ։

Պրն. Ջակումոպուլոսը բարձր է գնահատել նախաքննության ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները կիրառելու՝ ՔԿ նախաձեռնությունն ու  արդյունքները, պատրաստակամություն հայտնել հավելյալ բաղադրատարրեր ավելացնել էլեկտրոնային նախաքննության ծրագրում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ներդրման համար:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել քննչական կոմիտեի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատելով քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված երկու տարիների համագործակցության արդյունքները՝ հավաստիացրել, որ այն կրելու է շարունակական բնույթ։

ԵԽ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների Եվրոպական չափորոշիչների կիրառման հզորացման նոր ծրագիրը՝ նախատեսված առաջիկա երկու տարիների համար, որի շրջանակներում նախատեսվում է ներառել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ոչ միայն շարունակել համագործակցությունն արդեն իսկ մշակված ծրագրերով, այլ նաև՝ աշխատանքային կարգով քննարկումներ իրականացնել՝ նոր ուղղություններ նախանշելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել