Ակցիա Ազգային ժողովի դիմաց

Այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականցնել Ազգային ժողովի դիմաց, պատճառը կառավարության կողմից ներկայացրած նախագիծն է, որով առաջարկվում է պարտադիր վճար մտցնել՝ 1000 դրամի չափով, որն ուղղված կլինի մարտական հերթապահության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանը։ Նախաձեռնության անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն վիճարկում այս մոտեցումը, սակայն մտահոգիչ է այն, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում ստվերից դուրս բերել տարբեր ընկերությունների, որի արդյունքում հնարավոր կլիներ ավելի արդունավետ աջակցել զինծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել