Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները կրճատվել են

ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները 2017թ.-ին կրճատվել են: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Եկող տարվա պետական բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, այս հատկացումը, համեմատ նախորդ տարվա ծախսերի հետ, 504 միլիոն դրամով կրճատվել է:

«Այս տարվա կեսին կատարվեցին անվտանգության խորհրդի քարտուղարության, աշխատակազմի բարեփոխումները, այսինքն՝ որևէ բան չի բացառվում, եթե հաջորդ տարի կամ այս տարի, թեկուզ, աշխատանքների արդյունքում հանրապետության նախագահը կամ աշխատակազմը տեսնեն, որ տեղեր կան, որ կարելի է ավելի խնայողաբար ու ռացիոնալ մոտեցում դրսևորել, որևէ մեկը մեզ չի սահմանափակելու,- նշեց պարոն Գևորգյանը:

Նա նաև անդրադարձավ նախագահական ինստիտուտի գործառույթներին՝ նոր Սահմանադրության համատեքստում, ասելով. «Համակերպվեք այն մտքի հետ, որ նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է մինչև 2018թ.-ի ապրիլը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել