8 միլիարդից ավելի գումար՝ դատական համակարգին

2017թ. համար դատական համակարգին նախատեսվում է հատկացվելու է 8 մլրդ 644 մլն դրամի չափով գումար: Այս գումարը բաշխվել է երեք ծախսերի մեջ: Այս մասին խորհրդարանական քննարկումների ժամանակ՝ ներկայացնելով 2017թ.-ի կառավարության բյուջեի ծրագրի դատական համակարգի համապատասխան դրույթը՝ ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Նա մանրամասնեց, որ հատկացվող գումարները բաշխվելու են երեք փուլերով՝ առաջին՝ դատարանների պահպանում ծրագրով, երկրորդ՝ դատավարությունում ընդգրկված թարգամանիչների, վկաների և փորձագետների ծախսերն են, որին հատկացվել է 15 մլն-ի չափով գումար, իսկ հաջորդ ծրագիրը դատարանների պահուստային ֆոնդն է, որի համար հատկացվել է 169 մլն դրամի չափով գումար, այդ միջոցները նախատեսվում է ծախսել դատական համակարգի բնականոն գործողությունն ապահովելու չնախատեսված միջոցառումները ֆինանսավորելու համար:

Պարոն Փոլադյանը տեղեկացրեց, որ պահպանման ծրագրի համար նախատեսված է 8 մլնդ 495 միլիոնի չափով գումար. «Այս ծրագիրն իր մեջ ներառում է աշխատավարձի և դրան հավասարեցված ծախսերը, գրասենյակին, կապի, տրանսպորտի ծախսերը և այլն: Այս ծրագրով հատկացված գումարների 88.3 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձերին»,- նշեց դեպարտամենտի ղեկավարը:

Պարոն Փոլադյանը նաև ներկայացրեց վիճակագրություն, որը վկայում է դատարանների ծանրաբեռնվածության մասին, նա նշեց. «2013թ. մինչ այսօր նույն դատարավորների քանակի առկայությամբ գործերի 3 անգամ աճ է արձանագրվել: 2013թ. ՀՀ դատարաններում ստացվել է քաղաքացիական 48 հազարից ավելի գործ, 2015թ. դարձել է 117 հազար, այսօր՝ նոյեմբերի 1-ի դրությամբ՝ դատարաններում ստացվել են 118 հազարից ավելի գործ, իսկ տարեվերջին նախատեսում են ունենալ 150 հազար գործ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել