Իրազեկում անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ հին նմուշի անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությունը (ոչ մասնագիտորեն շրջանառվում է ելքի վիզա հասկացությունը) հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով:

Տեղեկացնում ենք՝ անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ գործընթացը կազմակերպվում է լիազորված անձի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ լրացուցիչ վճար գանձելու իրավասություն նախատեսված չէ: Մեկ տարվա համար գանձվում է պետական տուրք՝ 1.000 ՀՀ դրամի չափով: Այսինքն, նույն կարգով, ինչպես առանց լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել