Մերլին Մոնրոյի մահվան առեղծվածը

Մերլին Մոնրոյի մահը շարունակում է մնալ Հոլիվուդի անմոռանալի և ցնցող առեղծվածներից մեկը:

Մերլին Մոնրոյի դիակը գտել են 1962թ. օգոստոսի 5-ին` մերկ վիճակում, դեմքով դեպի անկողինը:

Կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա կատարվածը որակվեց որպես ինքնասպանություն:

Պարզելու համար` արդյոք Մոնրոյին սպանել են, թե վերջինս իրոք ինքնասպանություն է գործել, 1982թ. Լոս-Անջելեսի շրջանային դատախազության կողմից վերաբացվեց նշված քրեական գործը:

Կան մահվան շատ վարկածներ, սակայն ամենահավանականները հետևյալներն են.

· Սպանություն, պատվիրված Քենեդի եղբայրների կողմից (կար այնպիսի վարկած, որ Մոնրոն և Քենեդին գտնվում էին սիրային կապի մեջ),
· Սպանություն մաֆիայի կողմից,
· Թմրամիջոցների չարաշահում,
· Ինքնասպանություն,
· Դերասանուհու հոգեբանի սխալ (սխալ չափաբաժնով դեղերի նշանակում):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել