2016 թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում իջեցվեց տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվեց 30 կմ/ժ։
Սոցիալական ցանցի օգտատերերը մեկնաբանություններ էին անում՝ նշելով, որ շուտով այստեղ կդնեն արագաչափ։ Կանխատեսումներն արդեն իրականանում են։ Ճանապարհային ոստիկանությունն արդեն տեղադրել է արագաչափ այս հատվածում։ Պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
Իրավաբան.net