Ի տարբերություն մյուս քրեական գործերի` անչափահասների գործերով առկա են որոշակի առանձնահատկություններ:
Բոլոր գործերով հաստատման ենթակա հանգամանքներից բացի, անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի`
1) տարիքը (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը).
2) կյանքի և դաստիարակության պայմանները.
3) առողջության և ընդհանուր զարգացման վիճակը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով`
ü Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:
ü Անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ նրան վերագրվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարում:
ü Դատարանը, դատավճիռ կայացնելիս, գալով այն եզրակացության, որ անչափահասը կարող է ուղղվել առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու, կարող է անչափահասին ազատել պատժից և նրա նկատմամբ կիրառել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Աղբյուրը` Իրավաբան.net