Համակարգչային տեխնոլոգիաների զարգացման տենդենցը ժամանակի հետ զուգընթաց հասնում է կատարելության, ուստի վերջինիս հետ զուգընթաց կատարելության են հասնում և լայն տարածում ստանում նաև համակարգչային հանցագործությունները` համակարգչային խարդախությունների, համակարգչային ծրագրերի գողության, առանց թույլտվության համակարգչային տեղեկատվություն ներթափանցելու և վնասաբեր ծրագրեր տարածելու, համակարգչային ահաբեկչության և լրտեսության դեպքերի թիվը:
Ուստի պատահական չէ ՀՀ Քրեական օրենսգրքում համակարգչային հանցագործություններին նվիրված առանձին գլուխը:
Համակարգչային հանցագործություններն են համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը , համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչային սաբոտաժը, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը:
Աղբյուրը` Իրավաբան.net