Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 690-Ն որոշման մեջ փոփոխությունները և լրացումները կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1105-Ն որոշումը, ըստ որի համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Մինչև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տեխնիկական զննության անցկացման սակագների սահմանումն ու դրանք ուժի մեջ մտնելը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն անցկացնել հետևյալ գումարներից ոչ ավելի սակագներով (ներառյալ ավելացված արժեքի հարկը)`
1) թեթև մարդատար ավտոմոբիլներ` 8000 դրամ.
2) մինչև 3500 կգ զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և մինչև 17 նստատեղ ունեցող ավտոբուսներ` 10000 դրամ.
3) 3500 կգ-ից ավելի զանգվածով բեռնատար ավտոմոբիլներ և 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսներ` 13000 դրամ.
4) կցորդներ և կիսակցորդներ՝ 6000 դրամ.
5) մոտոցիկլետներ և մոպեդներ՝ 6000 դրամ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net