Հայաստան են ժամանել Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Թայլանդում, Լեհաստանում և Հայաստանում գործող միջազգային միջնակարգ/ավագ դպրոցների և համալսարանների ներկայացուցիչներ:
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում մեկնարկեց կրթական ցուցահանդեսը: Ժամանած հյուրերը հայ ուսանողներին և նրանց ընտանիքներին ներկայացրեցին կրթական, ինչպես նաև մրցութային կարգով պայծառ հայազգի դպրոցականներին առաջարկվող կթաթոշակային հեռանկարները:
Կրթական ցուցահանդեսը կազմակերպում է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը:
Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ուսումնական հաստատությունները՝
- UWC Հայաստան
- Լեհաստասնի Հումանիտար Համալսարան
- Փեդուորթ Միջազգային Դպրոց, ՄԹ
- Արմակադ
- Ռիջենթս Դպրոց, Բանգկոկ
- Ռոչեսթերի Տեխնոլոգիական Համալսարան, Դուբայ
- Սթադի Գրուփ
- Թայլանդի Ռիջենթս դպրոց
- INTO, ԱՄՆ` (Հարավային Ֆլորիդայի (South Florida) Համալսարան, Օրեգոնի Պետական Համալսարան, Կոլորադոյի Պետական Համալսարան, Մարշալի Համալսարան, Ջորջ Մեսոնի Համալսարան)
- INTO, ՄԹ (Էքզետերի Համալսարան, Նյուքասլի Համալսարան, Բելֆասթի Համալսարան, Սթերլինգի Համալսարան, Իսթ Անգլիայի Համասրանան
- Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն
- Ամառային Դպրոցներ
Կրթաթոշակներ տրամադրում են հետևյալ դպրոցները`
Ռիջենթս Միջազգային Դպրոց, Բանգկոկ, Թաիլանդ` ուսման և կացության արժողության մինչև 100% -ի հասնող կրթաթոշակ:
Փեդուորթ Միջազգային Դպրոց, ՄԹ` ուսման արժողության 50%-ի հասնող կրթաթոշակ:
Կրթաթոշակային մրցույթներն անցկացնում է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը: Կրթաթոշակները տրվում են ՋիՍիԷսԻ (GCSE), Էյ լեվել (A-level), և Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրերով ուսանելու համար:
Նշենք, որ տվյալ ծրագրերն ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան: Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարանը, Քեմբրիջի Համալսարանը և այլն, և ֆինանսավորվել են ԼՈՒՅՍ հիմնադրամի կողմից:
Կրթական ցուցահանդեսի մասին այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ – ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Իրավաբան.net