Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 1707 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օտարման կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով կամ հսկիչ նշաններով(դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելու համար:
Մասնավորապես, հոդվածում ասվում հետևյալը. «Սահմանված կարգով ձեռք բերված կամ oգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) հսկիչ նշանները (դրոշմապիտակները) oտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը, առաջացնում է տուգանքի նշանակում` oտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) հսկիչ նշանի (դրոշմապիտակի) համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:
Ապoրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
Նույն օրենսգրքի 1709 հոդվածը սահմանում է. «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) մեկից ավելի անգամ oգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»:
«Անհասկանալի է, թե ինչու գրեթե նույն արարքի համար նախատեսված տուգանքի չափը մի դեպքում կազմում է 500 000 ՀՀ դրամ, իսկ մյուս դեպքում` 600 000 ՀՀ դրամ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net