Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 40-րդ հոդվածի` «Խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինն այդպիսի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ: Այդ դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն պահպանում է իր լիազորությունները խնամարկյալի այն գույքի նկատմամբ, որը չի հանձնվել հավատարմագրային կառավարման:
Խնամարկյալի գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը դադարում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարման համար օրենքով նախատեսված հիմքերով, ինչպես նաև խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում» :
Աղբյուրը` Իրավաբան.net