Ավարտվել է վիճահարույց ռուս գործարար Բորիս Բերեզովսկու և նրա գործընկերոջ միջև չորս տարի ընթացող գույքային վեճը։ Մոտ մեկ ամիս առաջ պարոն Բերեզովսկին պարտվել էր նաև Միացյալ Թագավորության դատարանների պատմության մեջ խոշորագույն քաղաքացիական գործում։
Պարոն Բերեզովսկին, որն օգոստոսին 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար կորցրեց «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ դատական վեճում, 2008 թվականին հայց էր ներկայացրել վրացի Բադրի Պատարկացիշվիլու դեմ, պնդելով, որ բաժնեմաս ունի պարոն Պատարկացիշվիլու 3 միլիարդ դոլար արժեքով գույքից, հայտնում է Global Legal Post-ը:
Սակայն պարոն Բերեզովսկու խորհրդական, Լոնդոնի իրավաբանական ընկերության խոսնակ Էդլշո Գոդարդը ասել է, որ հայցը ետ է վերցվել, և կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում:
Պարոն Պատարկացիշվիլին մահացել է 2008 թվականի փետրվարին, 52 տարեկան հասակում Միացյալ Թագավորությունում գտնվող իր տանը:
Նա հայտնի էր դարձել Վրաստանի նախագահական ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլու դեմ իր թեկնածությունը առաջադրելուց հետո։
Աղբյուրը՝ Իրավաբան.net