Կոռուպցիայի դրսևորման պատճառներից

Բազմիցս խոսել ենք կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից:
Կոռուպցիա ծնող պատճառներից կարող է հանդիսանալ նաև այն, որ անձը դրսևորում է կոռուպցիոն վարքագիծ Էնդորֆին հորմոնի պակասից:
«Այն ժամանակ, երբ էնդորֆինի քանակը օրգանիզմում նորմայի սահմաններում է, ապա մարդիկ կարող են հաճույք ստանալ առօրյա գործողություններ կատարելով՝ երեխայի հետ շփումից, ռոմանտիկ ընթրիքից, համերգ գնալուց և այլն: Մինչդեռ այն մարդկաց մոտ, ում օրգանիզմում էնդորֆինի քանակը քիչ է, հաճույք են ստանում մի քիչ տարօրինակ գործողություններ կատարելով օրինակ՝ կաշառք վերցնելը կարող է պարգևել բավականաչափ հաճույք, որի հետևանքով անձի մոտ կարտադրվի Էնդորֆին»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, իրավաբանական հոգեբանության փորձագետ Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` որքան էնդորֆինը պակաս է, այնքան ավելի հանցավոր կարող են լինել անձի վարքը:
Այս առումով, ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, անհրաժեշտ է հարցնել բժիշկներին…)
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել