ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում «ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակվելու մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net