Այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակության օրն է

Այսօր Երևանի Սիրահարների այգում նշում են քաղաքացիական հասարակության օրը` «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսով:
Իրավաբան.net-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը նշեց, որ շուրջ 15 կազմակերպություններ են միացել իրենց` նշելու քաղաքացիական հասարակության օրը:

.

Միջոցառման շրջանակներում պատանիներն ու երիտասարդները ներկայացրին երեխաների իրավունքներին վերաբերող ֆորում-թատրոն և հանդիսատեսի հետ որոշեցին իրավունքի իրացման ճիշտ տարբերակը:

.

Մարիա Պողոսյանի խոսքով` անցկացվելու է նաև բանավեճեր և ինտերակտիվ դասընթացներ` նվիրված կամավորությանը և առաջնորդությանը:

.

Այգում գտնվող կազմակերպությունները տաղավարներում ներկայացնում էին իրենց գործունեությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

.

Կազմկոմիտեի անդամաների խոսքով` քաղաացիական հասարակության օրվա միջոցառումներ տեղի են ունենալու ոչ միայն Երևանում, այլ նաև շրջաններում: Վայքում և Եղեգնաձորում Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցի անդամ կազմակերպությունների և նրանց գործընկերների կողմից տեղի է ունենալու «Քաղաքացիական հասարակությունը ես եմ, որովհետև…» պաստառի շրջայց, երիտասարդների մասնակցությամբ բնապահպանական ակցիա, խաղեր, մրցանակաբաշխություն և հրավառություն:

.

«ՀԿ Կենտրոնի» ՔՀԶ ՀԿ-ի կողմից Վանաձորում ևս կազմակերպվելու են միջոցառումներ` ՀԿ-ների ցուցահանդես, ֆլեշմոբ, «Քաղաքացիական հասարակաությանը ցանկանում եմ…» պաստառի ձևավորում, «Ես վանաձորցի եմ» խորագրով ֆոտոմրցույթ, որի երեք հաղթողները կստանան մրցանակներ և այլն:

.

Մարիա Պողոսյանի փոխանցմամբ` Հայաստանում քաղաքացիական հասարակության օրը նշվում է 2009 թվականից, երբ «Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» և նրա գործընկերների ջանքներով Երևանի Սիրահարների այգում կազմակերպվեց «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես-մրցույթ և համերգ:

.

Ժամը 18:00-ից մինչև 19:30-ն Սիրահարների այգում կարելի է մասնակցել նաև համերգային ծրագրի: Մուտքն ազատ է:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել