Օդանավում կատարվող հանցագործությունները

Գրեթե բոլոր ժամանակներում նկատելի են եղել օդանավում կատարվող հանցագործությունները: Օդանավում հանցագործները, զգալով իրենց հեռու իրավապահ մարմիններից, իրականացնում են իրենց հանցավոր մտադրությունները:

Իսկ ո՞վ է օդանավում իրականացնում հանցագործության կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ:
Համաձայն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի՝ օդանավի հրամանատարը սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնում և իրականացնում է օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ:
Օդանավի հրամանատարը համապատասխան միջոցներ է ձեռնարկում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձին Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին հանձնելու ուղղությամբ: Թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանում է հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ է ձեռնարկում նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով:
Օդանավի հրամանատարն ապահովում է հանցագործության կամ այլ իրավախախտման հետ առնչվող, հետաքննության կամ նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող իրերի, առարկաների, հետքերի կամ նյութերի պահպանությունը՝ դրանք իրավասու մարմիններին տրամադրելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել