Հայ ազգի համար միշտ եղել և շարունակում է կարևոր լինել պատմական նշանակության հողերի պահպանումը…
Պատմական և մշակութային հողեր են համարվում պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հուշազբոսայգիների, հուշահամալիրների, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների, այդ թվում` պաշտամունքային կառույցների, պատմական և մշակութային արգելանոցների ու արգելավայրերի, պատմության, մշակույթի ու հնագիտական օբյեկտների, զինվորական և քաղաքացիական գերեզմանոցների, դամբարանադաշտերի և պատմական ու մշակութային այլ արժեքներով զբաղեցված հողամասերը:
Պատմական և մշակութային օբյեկտների տեսողական, լանդշաֆտային, պատմական ու քաղաքաշինական միջավայրի պահպանության նպատակով օրենսդրությանը համապատասխան ստեղծվում են պահպանական գոտիներ, որոնց սահմանները տեղանքում առանձնացվում են հատուկ նշաններով: Պատմական և մշակութային նշանակության հողամասերի օգտագործման և պահպանության գոտիները սահմանվում են օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով ու արտահայտվում են քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերում:
Պատմական և մշակութային հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
Աղբյուրը` Իրավաբան.net