Կողմերի հավասարության սկզբունքը խախտվում է, եթե դատավորը հրաժարվում է ընդունել կողմերից մեկի ներկայացրած փաստաթուղթը

Որպես կանոն, հնարավոր չէ կազմել մի սպառիչ ցանկ, թե դատարանը որ փաստը կամ փաստաթուղթը պետք է համարի ընդունելի, իսկ որը` ոչ: Այստեղ կարևոր է պարզել` արդյոք տվյալ փաստաթուղթը, տեղեկությունը կամ վկայի հայտարարությունը կարող է էապես ազդել դատարանի որոշման վրա:
Եթե դատարանը մերժում է վկային դատարան հրավիրելու պաշտպանի միջնորդությունը, ապա պաշտպանության կողմը հայտնվում է մեղադրող կողմի համեմատ անհավասար դիրքերում իր ճշմարտացիությունը ապացուցելիս:
Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը նշում է, որ կողմերի հավասարության սկզբունքը խախտվում է, եթե դատարանի ինչ-ինչ որոշումների արդյունքում կողմերից մեկը հայտնվում է պակաս բարենպաստ վիճակում, քան հակառակ կողմը:
Կողմերի հավասարությունը թերևս ամենաշատ խախտվող սկզբունքն է, թեև ՀՀ օրենքները մեծ մասամբ այս սկզբունքը արդյունավետ կիրառելու համար երաշխիքներ տրամադրում են: Խնդիրն այն է, որ դրանք կիրառելիս թույլ են տրվում կամայականություններ, որոնց պատճառը հաճախ դատարանի և դատավորի վրա արտաքին ճնշումներ են: Այս իմաստով կարևոր է, որ դատարանները լինեն անկախ, իսկ դատավորները` անկողմնակալ: Դատարանների անկախությունը դատական համակարգի անկախությունն է գործադիր և օրենսդիր իշխանություններից:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել