Ռիսկայնության բարձր աստիճան ունեցող դատապարտյալների խմբերի հետ իրականացվաում են նպատակաուղղված ծրագրեր, որոնք ուղղված են քրեածին հակումների վերացմանը: Վերջիններիս հիմնական նպատակն է՝ անձին զինել ճանաչողական և վարքային այնպիսի հմտություններից, որոնք անհրաժեշտ են քրեածին և բացասական հակումներից ազատ կենսաձև ընտրելու և պահպանելու համար:
Ծրագրի առաջնային խնդիրն է՝ ձեռք բերել դատապարտյալի գիտակցված որոշումը` ազատվել քրեածին վարքագծից և աշխատել հետագայում վերջինիս կրկին առաջացումը կանխելու ուղղությամբ: Ուստի ինչպե՞ս է որոշվում դատապարտյալի ռիսկայնության աստիճանը:
Այն գնահատվում է հետևյալ չափանիշներով`
ա. բարձր, եթե հաշվառման է վերցված որպես ռիսկային դատապարտյալ,
բ. միջին, երբ առկա է ստորև ներկայացված հատկանիշներից առնվազն երկուսը.
● ունի ագրեսիվության միջին ցուցանիշ,
● պատժի կրման վերջին մեկ տարվա ընթացքում չի կատարել ուրիշին կամ իրեն վնասելու փորձ,
● իր նախաձեռնությամբ մասնակցում է սոցիալական, հոգեբանական և իրավական մասնագիտական և այլ աշխատանքներին,
● պատժի կրման վերջին մեկ տարվա ընթացքում թույլ չի տվել չարամիտ խախտում,
գ. ցածր, երբ առկա է ստորև ներկայացված հատկանիշներից առնվազն երեքը.
● ունի ագրեսիվության ցածր ցուցանիշ,
● խրախուսվել է,
● իր նախաձեռնությամբ մասնակցում է սոցիալական, հոգեբանական և իրավական մասնագիտական և այլ աշխատանքներին,
● քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում չի կատարել ուրիշին կամ իրեն վնասելու փորձ,
● քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում թույլ չի տվել չարամիտ խախտում,
● պատժից ազատվելուց հետո ցանկություն ունի աշխատանք գտնելու:
Աղբյուրը` Իրավաբան.net