Ինչպես գիտենք, գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպանության դատական եղանակ:
Քաղաքացիների մոտ հաճախ հարց է առաջանում` կարող են իրենք ինքնուրույն, արտադատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները, եթե այո, ապա ինչ սահմաններում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի` «Անձն ունի oրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Ինքնապաշտպանության եղանակները պետք է համաչափ լինեն խախտմանը եւ դուրu չգան դրա խափանման համար անհրաժեշտ գործողությունների uահմաններից»:
Աղբյուրը` Իրավաբան.net