Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը պաշտպան չունի, իսկ քրեական գործի շրջանակներում դա պարտադիր է, լսելով նաև դատախազի ելույթը, պարզվեց, որ թեպետ այս պահի դրությամբ ամբաստանյալ Արման Խաչատրյանի շահերի միջև հակասություն չկա, բայց և, չի բացառվում դրա ի հայտ գալը դատավարության ընթացքում, ուստի դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Խաչատրյանին նույնպես պաշտպան է անհրաժեշտ: Դատարանը ամբաստանյալին առաջարկեց նաև հանրային պաշտպանի ծառայությունները, որից սակայն, վերջինս հրաժարվեց: Արդյունքում, ամբաստանյալ Արման Խաչատրյանը դատարանից խնդրեց երկուսից երեք օր ժամանակ` գործին պաշտպան ներգրավելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net