«Րոպեներ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում էր Վահե Ավետյանի սպանության գործով դատական նիստը», – հայտնում է Իրավաբան.net-ը:
Հիշեցնենք, որ սույն գործում որպես մեղադրյալ ներգրավված են 6 հոգի: Նիստի ընթացքում գործով երկու մեղադրյալների փաստաբանները բացարկ ներկայացրեցին դատախազին: Ներկայացրած միջնորդության վերաբերյալ գործով մյուս երկու մեղադրյալները բացարկի հետ կապված որոշումը` թողեցին դատարանի հայեցողությանը, մեկ այլ մեղադրյալ` Արման Խաչատրյանը պաշտպան չուներ և չհայտնեց իր դիրքորոշումը, իսկ մյուսը` դեմ էր բացարկի միջնորդության բավարարմանը` հիմնավորելով, որ գործի քննության ընթացքում կպարզվեն բացարկի համար հիմք հանդիսացած փաստերը:
Նշենք նաև, որ դատական նիստի ընթացքում նկատվում էր փոքր -ինչ լարվածություն կապված այն հանգամանքի հետ, որ դատավորի և գործին մասնակից անձանց ձայները լրագրողները դժվարությամբ էին լսում:
Աղբյուրը` Իրավաբան.net