Երևանում և մարզերում բազմակի է դարձել շների սպանդը, կենդանիներին սպանում են երեկոյան՝ զենքից արձակած կրակոցներով: Պնդում են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղաքացիական ակտիվիստները: Նրանք այսօր բողոքի ցույցեր իրականացրին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության շենքերի դիմաց:
Ցուցարարները փորձում էին իրենց ակցիայով տեղական իշխանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռել մեր երկրում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի վրա:
Ցույցի մասնակիցներին ինչպես քաղաքապետարանից, այնպես էլ կառավարությունից ոչ մի պաշտոնյա չմոտեցավ: