Ժառանգն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1234-րդ հոդվածի` «Ըստ կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու կամ մի քանի ժառանգների` առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները և, ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու կամ ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:
Ժառանգվող գույքի ընդհանուր uեփականության նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային uեփականության մաuին` ՀՀ քաղաքացիական oրենuգրքի 12-րդ գլխի կանոնները, եթե այլ բան uահմանված չէ ժառանգության մաuին նույն oրենuգրքի կանոններով:
Ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել