Այսօր ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հաստատվեց Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը ներկայացնել ԱԺ լիագումար նիստին՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու:
Նիստի ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը ԱԺ-ին առաջադրելու գաղափարին կողմ էին 4 անձիք, դեմ՝ 6-ը. «Դեմ ենք մենք իրեն, հատուկ Ձեզ համար կարող ենք երկու ձեռքով քվեարկել»,- նշեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ արտահայտելով Հանրապետական խմբակցության կարծիքը և հակադարձելով պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով խնդիր էր տեսնում ընթացակարգում:
Թեկնածուներից Նարեկ Ալոյանի օգտին կողմ քվեարկեցին երկու պատգամավոր:
Արման Թաթոյանին որպես ՄԻՊ պաշտոնի թեկնածու ԱԺ լիագումար նիստերի քննարկմանը առաջադրելու գաղափարին կողմ էին հանձնաժողովի 7 անդամները, 4-ը՝ դեմ:
Այսպիսով նրա թեկնածությունը հաստատվեց: Ազգային ժողովի նիստին կորոշվի Արման Թաթոյանն է լինելու Մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը, թե՝ ոչ:
Այնուհետև հանձնաժողովը որոշեց, թե ինչ ընթացակարգով պետք է ԱԺ լիագումար նիստին որոշեն այս թեկնածուի նշանակման հարցը: