Այսօր Ազատության հրապարակից քաղաքացիական ակտիվիստները երթ իրականացրեցին մայրաքաղաքում: Երթի մասնակիցները պահանջում են ազատ արձակել կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին և պատժել ոստիկան Գեղամ Խաչատրյանին: Նախաձեռնության անդամները եղան ոստիկանության շենքի մոտ, որտեղ հանդիպեցին ոստիկանության տեղեկատվության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, վերջինս հորդորեց սպասել նախաքննության ավարտին, այնուհետև ցուցարարները երթով գնացին ՀՀ գլխավոր դատախազություն:
Երթ Երևանի կենտրոնում՝ ոստիկանին պատժելու պահանջով
