Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 293-րդ հոդվածի` «Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների եւ պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա±, թե՞ ոչ:
Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների եւ պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:
Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիuացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված:
Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաuտել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված»:
Աղբյուրը` Իրավաբան.net