Այսօր կառավարության նիստում քննարկվել է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նշված որոշմամբ կարգավորվելու են ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից` տեղեկատվության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Գրանցամատյանը կազմված է լինելու երկու միասնական մատյաններից`
1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից.
2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից:
Գրանցամատյանից տեղեկատվությունը տրամադրելու է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` յուրաքանչյուր անձի գրավոր դիմումի հիման վրա:
Որորշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս կարգավորված չէ ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվության տրամադրման գործընթացը:
Աղբյուրը` Իրավաբան.net